03:32 , 18 ապրիլ, 2017Tert.am-ը գրում է․
![]()
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը երկրում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի կապակցությամբ՝ գրում է Lenta.ru-ն:
«Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք ԵԱՀԿ-ի հետ, որի ներկայացուցիչները աշխատեցին Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի ժամանակ: Մենք նրանց կոչ էինք արել խուսափել սուտ տեղեկատվության վրա հիմնված մեկնաբանություններից, ինչը կարող է սխալների հանգեցնել: Սակայն նրանց զեկույցում մենք հանդիպեցինք սուտ մեղադրանքների, թե իբր հանրաքվեն չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,- գրված է ԱԳՆ հայտարարության մեջ, - «Դա ուղղակի անընդունելի է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ