01:00 , 18 ապրիլ, 2017
Ամերիկյան երգչուհի Ռիհաննան հայտնվել է Coachella փառատոնում անսովոր և նույնիսկ տարօրինակ հագուստով: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ զգեստն ամբողջովին փայլուն էր և գլխով հանդերձ ծածկում էր երգչուհու ամբողջ մարմինը: Gucci-ի կողմից ստեղծված կերպարին Ռիհաննան ավելացրել է մուգ արևային ակնոցներ և կարճ շորտեր:
«Ինձ դեռ վաղ է տուն գնալ, որովհետևե դեռ բոլորը չեն տեսել կերպարս»,- գրել է աստղը Instagram-ի իր էջում: Երկրպագուների արձագանքը միանշանակ չէր:
