Անրի. Ցավով եմ ասում, բայց Արսենալն այլևս չի հետաքրքրում լավագույններին


00:45 , 18 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
 Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ «զինագործներն» այլևս չեն հետաքրքրում բարձրակարգ ֆուտբոլիստներին:
 «Ցավով եմ ասում, բայց իմ նախկին ակումբն այլևս չի հետաքրքրում բարձրակարգ ֆուտբոլիստներին: Ինչո՞ւ պետք է նրանք Անգլիայի Պրեմիեր լիգան ընտրելիս ցանկանան տեղափոխվել «Արսենալ»:
 «Չելսին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, սակայն Կանտեն որոշեց տեղափոխվել Լոնդոն: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես դուրս մնաց ՉԼ-ից, սակայն տեսնում ենք, որ Իբրահիմովիչը Մանչեսթերում է: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: