Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ առաջարկել է Բելգիայի քաղաքացիությունից զրկել այն թուրքերին, որոնք երկքաղաքացիություն ունեն:
«Թուրքերի կեսից ավելին քվեարկել է իշխանության բռնատիրական համակարգի օգտին: Այժմ պետք է վերջ դնել երկքաղաքացիությանը: Ընտրեք»,- գրել է Բոգարտը Twitter-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: