00:26 , 18 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Բաղադրիչներ
• 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
• 1 բաժակ կամ 250 մլ օրգանական կեֆիր
• 1 թեյի գդալ կակաոյի փոշի
• 1 թեյի գդալ կտավատի սերմ
• 5-7 սև սալոր։
Պատրաստման եղանակը
1. Նախաճաշը պատրաստվում է երեկոյան։
2. Սալորի վրա 100 մլ եռացած ջուր լցրեք։ Թողեք 10 րոպե։ Մեկ այլ տարայի մեջ լցրեք վարսակի փաթիլները, կակաոն ու կտավատի սերմերը։ Ավելացրեք կեֆիրն ու խառնեք բոլոր բաղադրիչները։
3. Կտրատեք սալորը, լցրեք խառնուրդի մեջ։
4. Խառնեք բոլոր բաղադրիչները, դրեք սառնարանը։