Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին խորհուրդ է տվել «իմանալ իրենց տեղը»
00:18 , 18 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներին խորհուրդ է տվել «իմանալ իրենց տեղը»: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին:
«Առաջին հերթին իմացեք ձեր տեղը: Մենք չենք լսի ձեր քաղաքականապես մոտիվացված հաշվետվությունները կամ հաշվի նստի դրանց հետ», - հայտնել է Էրդողանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: