23:00 , 17 ապրիլ, 2017
Լոնդոնում՝ Քենսինգթոնյան պալատի մերձակայքում կայացել է «Ճերմակ այգի» կոմպոզիցիայի բացումը՝ նվիրված արքայադուստր Դիանայի մահվան 20-րդ տարելիցին: Վայրը պատահաբար չի ընտրված. այդ պալատը ինչ-որ ժամանակ արքայադստեր տունն է եղել:
Այգու այցելուները կարող են անվճար վայելել ուղղանկյուն ջրավազանի երկայնքով տնկված 12 հազար սպիտակ ծաղիկներից կազմված կոմպոզիցիան: