Տիմատիկա. թողարկում 11-րդ


22:42 , 17 ապրիլ, 2017

Դատարկվող համայնքներ կան Հայաստանի բոլոր մարզերում: Թիրախում են հատկապես բարձրլեռնային, փախստականներով բնակեցված, բնակլիմայական բավարար պայմաններ չունեցող գյուղերը: Միգրացիայի պատճառներից մեկն էլ ուրբանացումն է: Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի բնակչությունը նվազում է սողանքի պատճառով, Ծաղկաշատում աշխատատեղեր չկան: Արագածոտնի մարզի Դպրեվանք համայնքում մնացել են հիմնականում տարեցները, երեխաները դպրոց հաճախում են հարևան գյուղ: