21:17 , 17 ապրիլ, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական համակարգի անցնելու հանրաքվեի դրական արդյունքը նվաճվել է, չնայած «նրանց հակազդեցությանը, որոնք ունեն խաչակիրների աշխարհայացք»:
«Մենք պայքարել ենք բոլոր թշնամիների դեմ, մեզ վրա հարձակվել են նրանք, որոնք ունեն խաչակիրների աշխարհայացք: Սակայն, որպես ազգ մենք դիմակայել ենք: Մենք կարող ենք խոնարհվել միայն մեր սրբությունների առջև և ուրիշ ոչ ոքի»,- հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև Անկարայի օդանավակայանում` Ստամբուլից վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվել է հանրաքվեից առաջ:
Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ 2019 թվականի նոյեմբերից սահմանադրական բարեփոխումների համաձայն` Թուրքիան կդառնա նախագահական հանրապետություն, այն կլինի ավելի ուժեղ: «Երեկ երեկոյան բաց է թողնվել ազդանշանային հրթիռ` ուղղված դեպի 2019 թվականի նոյեմբեր: Առջևում նոր հաղթանակներ են, սակայն նրանք մեզ չեն արբեցնի»,- ավելացրել է նա: