Խոզերի մեջ մարդկային օրգաններ կաճեցվեն


21:08 , 17 ապրիլ, 2017
 Խոզերի մեջ մարդկային օրգաններ կաճեցվենYerkir.am-ը գրում է.
 Խոզի միս արտադրող Smithfield Foods ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խոզերին մարդկանց փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար, գրում է «Lenta.ru»-ն:
 Մասնագետները մտադիր են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում՝ սիրտն ու թոքերը փոխպատվաստման համար պիտանի դարձնելու նպատակով: Ըստ ընկերության, դա կնպաստի նաև կենսաբանական թափոնների քանակի կրճատմանը:
 Խոզի օրգանները մարդուն փոխպատվաստելու խոչընդոտներից մեկը կենդանիների գեների առակայությունն է, որոնք հակվածություն են առաջացնում որոշակի վիրուսների հանդեպ: Օրգանի հաջող փոխպատվաստման և աշխատունակության համար անհրաժեշտ է արգելափակել համապատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը: