22:00 , 17 ապրիլ, 2017Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող պետության համար շատ կարևոր է ավելացնել երկրում կատարվող ներդրումների ծավալները:
Սպասվում է, որ Հայաստանում կկառուցվի ջերմամեկուսիչների արտադրություն: Ծրագիրը ընդանուր առմամբ կարժենա 12 մլն դոլար:
Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացմանը, որն իրականացնելու է Քարակերտի քարաձուլման գործարանը:
Ջերմամեկուսիչ նյութերը լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում: Ակնկալվում է, որ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան:
