Այն, ինչի մասին մենք երազում ենք օդերում սավառնելիս, շատ բան է ասում մեր մասին


19:00 , 18 ապրիլ, 2017

Image result for daydreaming

Մտքերով ընկնելն ամենևին էլ ժամանակի կորուստ չէ։ Չնայած երեխաներին անընդհատ խրատում են դրա համար, իրականում այն օգտակար է դեռ վաղ հասակից։ Մտքերով օդերում սավառնելը օգնում է երեխաներին դառնալ ավելի կրեատիվ, ճկուն ու հեշտ լուծում գտնել խնդիրներին։ Եթե որևէ մեկի երևակայությունը լավ զարգացած չէ, նշանակում է, որ նա այնքան շատ է համակարգված գիտելիք ստացել, որ երևակայելու տեղ պարզապես չի մնացել։ Նույնը վերաբերում է նաև մեծահասակներին. շատ կարևոր է թույլ տալ, որ մտքերդ սավառնեն օդում։


Related imageԵթե երազում եք արևոտ ծովափին Ձեր մտերիմ մարդկանց հետ անհոգ ծիծաղելու մասին,
ապա Դուգ գոհ եք Ձեր կյանքից։  Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ իրենց երազներում մտածում են իրական մարդկանց մասին,ում հետ մտերիմ են, ապա նրանք իրենց երջանիկ ու բավարարված են զգում։

Image result for successful happy manԵթե երազում եք այն մասին, թե ինչպես եք հանկարծ մեծ հաջողության հասնում ու հայտնի դառնում, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք բավականին կրեատիվ անձնավորություն եք։ Մարդիկ, ովքեր իրենց գլխում զվարճալի, հուզիչ ու գեղեցիկ սցենարներ են գրում, ցուցաբերում են ստեղծարարություն։

Related imageԵթե երազում եք, թե ինչպես եք ամեն բան ասում Ձեր տնօրենի երեսին ու հաղթանակած դուրս գալիս աշխատանքից, ապա Դուք որևէ խնդրի լուծում եք փնտրում։ Բանն այն է, որ այս կերպ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ կլիներ նման դեպքում։ Հոգեբանները խորհուրդ են տալիս որևէ խնդրի լուծման մեջ տատանվելիս գրի առնել հնարավոր բոլոր տարբերակները։ Այդ ժամանակ Դուք կհասկանաք՝ արժի՞ այդպես վարվել, թե՞ ոչ։


Related imageԵթե այցելում եք սիրելի մեկին, ով մահացել է,
նշանակում է՝ Դուք վշտի մեջ եք։ Բանն այն է, որ հանգստացնող է Ձեզ սիրելի մեկին լավ վայրում պատկերացնելը կամ սիրելի մարդկանց հետ անցյալի լավ հիշողությունները վերհիշելը։ Դա դրական էմոցիաներ է տալիս, ինչի անհրաժեշտությունը մեծ է վշտի պահին։


Image result for satisfiedԵթե մի լավ խայթում եք Ձեր նախկինին,
նշանակում է, որ նախկինում ցավոտ խոսակցություն եք ունեցել ու պատկերացնելը այդ խոսակցությունն այլ կերպ, քան իրականում եղել է, մոտիվացնող է։ Քանի որ մեր միտքը չի կարող ամբողջովին տարբերակել իրականությունն ու անիրականը, երևակայելն օգնում է բարձրացնել ինքնագնահատականը ու գծել ապագայի հիանալի պլաններ։

Image result for chefԵթե Ձեր մտքերում Դուք հայտնի խոհարար կամ գրող եք, ապա իրական կյանքում ուզում եք ներգրավված լինել որևէ բանի մեջ կամ իշխող դեր ունենալ։ Հզորության ու իշխանության մասին երազելը փորձ է մոռանալու այն մանր խնդիրները, որոնց ամեն օր բոլորս հանդիպում ենք։

Image result for preparing to travelՁեր մտքերում փախչում եք իրական կյանքից ու մեկնում աշխարհով մեկ ճանապարհորդելո՞ւ։ Սա նշան է այն բանի, որ Դուք փոփոխության կարիք ունեք։ Ձեզ հարկավոր է զբաղվել մի բանով, որով նախկինում չեք զբաղվել։

Image result for romanticՆոր սիրային հարաբերության մասին երազելն ամենևին չի նշանակում, որ Դուք դավաճանում կամ խաբում եք Ձեր զուգընկերոջը։ Ֆանտազիաները միայն մտքեր են, իսկ մտքերը գործողություններ չեն։ Իրականում բավականին նորմալ, նույնիսկ կարևոր է ընկնել երևակայության գիրկը. շատ մարդիկ ֆանտազիաներ են ունենում նույնիսկ այնպիսի բաների մասին, որ երբեք չէին անի ու չեն ցանկանա անել։ Այնպես որ, ռոմանտիկ ֆանտազիաներ ունենալը չի նշանակում, որ Դուք չեք սիրում Ձեր զուգընկերոջը։