18:10 , 17 ապրիլ, 2017
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը:
«Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենք քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,- ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիան և մահապատժի վրա դրա արգելքը: