Հալեպում ահաբեկչության հետեւանքով 126 մարդ է զոհվել


19:00 , 17 ապրիլ, 2017
 Հալեպում ահաբեկչության հետեւանքով 126 մարդ է զոհվելYerkir.am-ը գրում է.
 Ապրիլի 15-ին Հալեպի Ռաշիդան արվարձանում՝ ավտոբուսների կայանատեղիում, ահաբեկիչ մահապարտը, մոտենալով փախստականներ տեղափոխող ավտոբուսներին, պայթեցրել էր ինքն իրեն, որից հետո բռնկված հրդեհն այրել է խաղաղ բնակչությանն ուղեկցող` սիրիական Կարմիր խաչի 20 մեքենա:
Ըստ Yerkirmedia-ի՝ ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի, որից միայն 68-ը երեխաներ են: 200-ից ավելի մարդ վիրավոր է:
 
Տուժածների մեծ մասը շիաներով բնակեցված Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներն են: Այս գյուղերը մոտ 2 տարի է` գրոհայինների կողմից շրջափակման մեջ են: Կատարվածը դատապարտել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը: Նա կոչ է արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը: