Նորքի 9-րդ զանգվածում 2 վերելակ է խափանվել. ներսում գտնվող քաղաքացիներին դուրս են բերել փրկարարները


18:54 , 17 ապրիլ, 2017

 Նորքի 9-րդ զանգվածում 2 վերելակ է խափանվել. ներսում գտնվող քաղաքացիներին դուրս են բերել փրկարարները Ապրիլի 17-ին, ժամը 05:35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1956 թ. ծնված Լ. Ղ.-ը:

***

Ապրիլի 17-ին, ժամը 04:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 111 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1981 թ. ծնված Դ. Հ.-ը: