22:22 , 18 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Bobby-ն հոլանդական XD Design-ի արտադրանքն է: Ընկերության դիզայներներից Թոմաս Դրոզը իր ուսման վերջին տարին անցկացրեց Շանհայում: Երիտասարդը նկատել էր, որ տեղացիները հաճախ իրենց ուսապարկերը կրում են ոչ թե մեջքին, այլ փորի վրա՝ ունեցվածը գողությունից պաշտպանելու համար: Թոմասի համար սա մշակութային շոկ էր:
Երիտասարդ դիզայները, երբ աշխատանքի ընդունվեց XD Design ընկերությունում և իր թիմի հետ կիսվեց «հակաավազակային» ուսապարկ ստեղծելու գաղափարով: Նախատիպի մշակումը տևեց մի քանի ամիս: Ուսապարկն էլ անվանվեց Bobby՝ ի պատիվ անգլիացի ոստիկանների: 1829-ին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը Լոնդոնում հիմնեց քաղաքային ոստիկանությունը, որն անվանվում էր «Bobby»:
Թոմասը ուսապարկի արտադրության համար դրամահավաքություն սկսեց Kickstarter և Indiegogo հարթակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։