17:54 , 17 ապրիլ, 2017Ավելի քան հազար պաղեստինցի, որոնք իրենց պատիժը կրում են իսրայելական բանտերում, երկուշաբթի օրը հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի ակցիան սկսվել է Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինական շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո:
Պաղեստինական ինքնավարության ներկայացուցիչ Իսա Կարակեի խոսքով՝ հացադուլի մասին հայտարարել է մոտ 1300 պաղեստինցի բանտարկյալ, նրանց թիվը կարող է աճել:
Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների տվյալներով՝ իսրայելական բանտերում է գտնվում մոտ 7 հազար պաղեստինցի: