Apple-ի համահիմնադիրը կանխագուշակել Է, որ մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը


16:57 , 17 ապրիլ, 2017

 Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պատմել Է իր այն տեսլականի մասին, թե աշխարհում ինչ տեղի կունենա 2075 թվականին, հաղորդում է USA Today-ը:
 Նրա խոսքով՝ Apple ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ճիշտ ինչպես IBM-ն», որը հիմնվել Է 1911 թվականին: «Ծիծաղելի կլիներ, եթե Apple-ը չապրեր մինչև 2075 թվականը: Նույն բանը վերաբերում Է նաև Google-ին ու Facebook-ին»,- կարծում Է նա:
 Վոզնյակը նաև պատմել Է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա իդեալական վայր Է ապագայի՝ զրոյից ստեղծված քաղաքի համար: Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարևոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը:

Տիեզերքի նվաճման վերաբերյալ Վոզնյակը նույնպես բավականին լավատեսորեն Է տրամադրված: Նա համոզված Է, որ մինչև 2075 թվականը մարդկանց կհաջողվի բնակեցնել Մարսը, և այն կդառնա երկրաբնակների արդյունաբերական կենտրոնը: Apple-ի համահիմնադիրը կարծում Է, որ միաժամանակ մարդիկ կկարողանան կապ հաստատել արտամոլորակային ռասաների հետ: