Թուրքիայում երեկ անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առաջ հանդես է եկել ելույթով:
Ըստ Demokrathaber-ի՝ նա նախ գոհունակություն է հայտնել հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, այնուհետև` համախոհության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Էրդողանը անդրադարձել է նաև մահապատժի վերականգնման թեմային: «Եթե պետք լինի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման հարցով կկազմակերպենք»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է: