Ավտովթարի հետևանքով 25-ամյա երիտասարդն այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել


15:19 , 17 ապրիլ, 2017

 Ավտովթարի հետևանքով 25-ամյա երիտասարդն այրվածքներ է ստացել և հոսպիտալացվելYerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր  վաղ առավոտյան Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդը հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ:

Մասիսի ԲԿ-ից Yerkir.am -ին հայտնեցին, որ վարորդը 25-ամյա Կարեն Առաքելյանն է, ով ստացել է սալջարդեր և այրվածքներ: Երիտասարդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, ինչից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից: