ԱՄՆ առաջին տիկինն ու կրտսեր որդին Սպիտակ տուն կտեղափոխվեն ամռանը


14:12 , 17 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, և կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը: Fox հեռուստաընկերությանը հղում անելով՝ գրում է «ՏԱՍՍ»-ը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, տեղափոխությունը կկայանա այն բանից հետո, երբ 11-ամյա Բերին, որը հաճախում է էլիտար մասնավոր դպրոց, ուսումնական տարին կավարտի իր համար սովորական միջավայրում: Սպիտակ տուն ժամանելը մի քանի ամսով հետաձգելու Մելանիայի մտադրությունը, որպեսզի Բերոնն ուսումնական տարին ավարտելու հնարավորություն ունենա, ավելի վաղ հաստատել էր նաև ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփն ինքը, որի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ