Մենք սովոր ենք հաճախ խոսել, քննարկել հայկական շոու բիզնեսի կանանց և աղջիկների ոճը, բայց տղամարդկանց երբեմն անտեսում ենք: Բայց հայկական շոու բիզնեսում էլ ոճային տղամարդկանց պակաս չի զգացվում։ Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:
Արամե
Երգիչ Արամեին չգրել այս ցուցակում, պարզապես սխալ կլիներ: Չնայած բարձրահասակ հասակին՝ նա բավականին հետաքրքիր կերպով է ընտրում իր հագուստը: Ի դեպ, ինչպես հաճախ երգիչն է գրում իր սոցկայքերում, հենց մայրն է կարում նրա այդքան գեղեցիկ պիճակները, դե իսկ առօրյաում երգիչը նախընտրում է կրել գլխարկներ և սպորտային հագուստ:Հրաչ Մուրադյան
Հրաչ Մուրադյանին հաճախ են ընդգրկում ոճային տղամարդկանց ցուցակում: Բնական է, նա իրոք մետրոսեքսուալ տղամարդ է: Հրաչի յուրաքանչյուր պիջակ խնամքով և մտածված է ընտրված։ Նա այն արտիստներից է, ում վստահ կարելի է ասել՝ ունի ներքին ճաշակ և կարիք չունի ոճաբանի:
Արման Խարազյան
Հաղորդավար Արման Խարազյանը, չնայած վարած լուրջ հաղորդումների, բավականին ոճային է հագնվում։ Ընտրված պիջակները, վերնաշապիկները միշտ տեղին և համապատասխան են լինում։ Արմենն առօրյայում էլ է պահպանում իր ոճը, նրան հաճախ կարելի է տեսնել պիջակով կամ ինչ-որ ոճային վերնաշապիկով՝ սվիտերն ուսերին գցած։ Դրա համար նրան չընդգրկել այս տասնյակում հանցագործություն կլիներ։
Ավետ Բարսեղյան
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն արդեն երկար ժամանակ է՝ հանդես է գալիս իր ստեղծած ուրույն ոճով: Այսպես ասած՝ արվեստագիտական ոճ: Նրա գլխարկները, ժիլետները, շարֆերն և անգամ կոշիկները համապատասխանում են այն կերպարին, որում հանդես է գալիս Ավետը: