12:16 , 17 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ։
Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, գրոհի են ենթարկվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մատակարարման ուղիները Սիրիական անապատում՝ էլ Մայադին քաղաքի մերձակայքում: Այս տեղանքում են գտնվում նաեւ ԻՊ-ի
ելուզակախմբերի կողմից գրավված էթ Թանաք եւ էլ Ջաֆրա նավթի հանքավայրերը:
Sky News Arabia-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներից իջեցվել են մի քանի տասնյակ մարտիկներ, որոնք հեռացել են այդ շրջանից՝ կատարելով առաջադրանքը: Գործողության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն բերվում:
Հեռուստաալիքը նշում է, որ ԻՊ-ի զինյալները շտապ կարգով օժանդակ ուժեր են փոխադրել էլ Մայադին եւ ամրացրել գրավված նավթի օբյեկտների շրջակա արգելադետքերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: