Մանչեսթեր Յունայթեդը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին


11:40 , 17 ապրիլ, 2017

Մանչեսթեր Յունայթեդը նոր պայմանագիր կառաջարկի ԻբրահիմովիչինArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Mirror»-ը հաղորդում է, որ մանչեսթերյան թիմի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի շվեդ ֆուտբոլիստին:

Իբրահիմովիչին առաջարկվելիք գործարքով խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ. նշենք, որ նա այժմ ստանում է տարեկան 12 միլիոն:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 35-ամյա Իբրան 28 հանդիպման է մասնակցել՝ խփելով 17 գոլ: