17:15 , 17 ապրիլ, 2017
Հյուսիսային Կորեայում ստեղծվել է զինված ուժերի նոր տեսակ, որը ստացել է «հատուկ տակտիկական զորքեր» անվանումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հարավակորեական ԶԼՄ-ները:
Տեղեկատվության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի թերթերի՝ Փխենայնում ապրիլի 15-ին անցկացված ռազմական շքերթի մասին հոդվածների վերլուծությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Կորեայում ստեղծվել է «հատուկ տակտիկական զորքեր» տերմինը, որը նախկինում չի եղել:
Հարավկորեացի վերլուծաբանները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի զորքերի նոր տեսակը թվաքանակով համադրելի է երկրի ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ:
Ըստ ամենայնի, Հյուսիսային Կորեայում հատուկ տակտիկական զորքերի ստեղծումն ուղղված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորքերին դիմակայելու համար հավանական պատերազմի դեպքում: