Երևանի Կորյունի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին


09:00 , 17 ապրիլ, 2017
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 16-ին՝ ժամը 21:47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1949 թ. ծնված Ս. Ա.-ի դին: