Մահացել է Երկրի ամենատարեց բնակչուհին


00:42 , 16 ապրիլ, 2017

 117 տարեկան 137 օրականում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը համարվող իտալուհի Էմմա Մորանոն: Այս մասին հայտնում է իտալական La Repubblica պարբերականը:
 1899 թ. ծնված Էմմա Մորանոն նաև XIX դարում ծնված հայտնի երկարակյացներից վերջինն էր, նշում է Agence France-Presse-ը:
 Մորանոն համարվում էր մոլորակի ամենատարեց բնակչուհին 2016 թ. մայիսից, երբ մահացել էր ամերիկուհի երկարակյաց Սուզաննա Մուշաթ Ջոնսը: