00:32 , 16 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը և ՌՕՈւ-ն սկսել են նորագույն, 12-րդ, B61 միջուկային ռումբի կառավարվող տարբերակի փորձարկումները: Ինչպես հայտնել է NNSA-ն, փորձարկումներն անցկացվել են մարտի 14-ին Նևադայում:
Փորձարկումներն անցկացվել են առանց միջուկային լիցքի: Ռումբը նետվել է F-16 կործանիչից՝ ստուգվել են ինչպես ռումբի ոչ միջուկային բնութագրերը, այնպես էլ մարտական ինքնաթիռի հնարավորությունները ռումբի կիրառման առումով, գրում է «
Deutsche Welle»-ն: Որակավորման թեստերն իրականացվելու են առաջիկա 3 տարում, որից հետո 2020թ. մարտին B61-12 ռումբն արդեն ԱՄՆ բանակի զինանոցում կլինի: