Անջելինա Ջոլին պատրաստվում է կրկին ամուսնանալ


23:07 , 15 ապրիլ, 2017

 41-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին և 53-ամյա Բրեդ Փիթը բաժանվել են անցյալ տարի: Սակայն կես տարի էլ չի անցել նրանց ապահարզանից, երբ հայտնի է դարձել, որ Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ:
 In Touch Weekly-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ երբ ավարտվի նրանց ապահարզանի գործընթացը, դերասանուհին կրկին կհագնի հասանեկան զգեստ:
 Որոշ տվյալներով` հոլիվուդյան աստղի սիրտը գերել է բրիտանացի միլիարդատերը, ում անունը չի հայտնվում: Ըստ լուրերի, Ջոլին խիստ մտահոգված է, արդյո՞ք երեխաները կնդունեն իր նոր ընտրյալին խորթ հոր դերում: