Փարիզի հյուսիսում բախումներ են տեղի ունեցել միգրանտների միջև


21:57 , 15 ապրիլ, 2017

 Ապրիլի լույս 15-ի գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Պորտ դե լա Շապել թաղամասում բախումներ են տեղի ունեցել միգրանտների միջև: Le Parisien թերթի հաղորդմամբ՝ բախմանը հարյուրից ավել փախստական է մասնակցել՝ աֆղանցի և սուդանցի:
 Պարբերականի հաղորդմամբ՝ վեճը ծագել է միգրանտների ընդունման կենտրոնում տեղի պակասի պատճառով, որը բացվել է այդ տարածքում անցած տարի: Վեճին ստիպված ոստիկանությունն է միջամտել, կարգը վերականգնել հաջողվել է միայն մի քանի ժամ անց:
 Բախումների հետևանքով՝ 20 միգրանտ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: