21:43 , 15 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է. «Եթե կապը պահում ես, այդքան էլ դժվար չէ հետևել ավանդույթներին, ուղղակի ավելի շատ ցանկություն է պետք, իսկ մեր պարագայում շատերիս մոտ ցանկությունը կա, մենք էլ փորձում ենք պահպանել եւ հետևել մեր ավանդույթներին, տոներին, չէ, որ դարերից ի վեր գոյություն ունի այն փաստը, որ մեր հավատքի եւ կրոնի շնորհիվ է մեր ազգը պահպանվել ու պահպանել, իր ազգային ինքնագիտակցությունը, եւ հատկապես, այն, որ օտար երկրում ենք գտնվում, առավել պետք է պահպանենք, հանուն մեր երեխաների»:
Մարիամը նկատեց, որ մեծ ուրախությամբ են պատրաստվել այս տոնին.
«Ձվախաղն ամենահաճելի պահերից մեկն է. Զատկին, մենք նախընտրում ենք կարմիրը եւ բնական ճանապարհով, սոխի շերտերից ստացված գույնը, քանի որ դա հենց համարվում է զատկին խորհրդանշող գույնը: Հետաքրքիր դեկորատիվ իրեր արդեն ընտրել ենք, շուտով արդեն մեր տան սիրուն անկյունը կձևավորենք: Ի դեպ՝ Օսիին շատ հետաքրքիր է այս ամենը, առհասարակ, նա շատ հետաքրքրասեր աղջիկ է: Հիմա գույները, իրերը, նապաստակները շուտով կշեղեցն նրա ուշադրությունը, հատկապես ձուն ջարդելու արարողությանը կփորձենք նրան մասնակից դարձնել»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: