18:54 , 15 ապրիլ, 2017
Բլեյք Մաքֆարլենդը ստեղծում է զարմանահրաշ քանդակներ ավտոմեքենաների անվադողերից։ Յուրաքանչյուր քանդակ կազմված է 100-400 դետալից և ստեղծվում է մեկ ամսվա ընթացքում։ Քանդակների ստեղծման գործում Բլեյքն անվադողերից բացի, օգտագործում է պողպատ, փայտ, սոսինձ և ապակի։ Այս մասին հայտնում է fullpicture.ru-ն։ Նա այնպես է դասավորում անվադողերից առանձնացված կտորները, որպեսզի ճիշտ ցույց տա կենդանիների մկանների դասավորությունը։ Նա հոգ է տանում նաև բնապահպանության մասին և իր քանդակների համար օգտագործում միայն վերամշակված անվադողեր։
Սան Խոսեի (Կալիֆորնիա) բնակիչ հանդիսացող Բլեյքը նման քանդակներ է կերտում 2013 թվականից։
