Հյուսիսային Կորեան ռազմական շքերթի ընթացքում ցուցադրել է բալիստիկ հրթիռներ, տանկեր, ավիատեխնիկա


18:36 , 15 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
 Հյուսիսային Կորեայում անցկացվել է ռազմական շքերթ ազգային տոնի՝ առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-­ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
 Մայրաքաղաք Փհենյանում ցուցադրվել են տանկեր, ինքնագնաց հրետանային զինատեսակներ, ռազմական մեքենաներ, բալիստիկ հրթիռներ, որոնցից մի քանիսը ծովային բազավորում ունեն:
 Միջոցառմանը մասնակցել են Զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ երկնքում ավիախումբը պատկերել է 105 թիվը: Տոնախմբությանը ելույթ է ունեցել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը