20:00 , 15 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Մենք չպետք է որևէ մեկին տանք բացատրություն և լինենք հաշվետու, եթե մեր գործողությունները ցավ չեն պատճառում մյուսներին: Որքա՜ն կյանքեր են ավիրվել դա «բացատրելու» անհրաժեշտությունից, որը ենթադրում է, որ ձեզ «հասկանան», այսինքն արդարացնեն: Թող ձեզ դատեն ձեր արարքներով, և դրանցով իսկ իմանան ձեր իրական մտադրությունների մասին, բայց իմացեք, որ ազատ մարդը ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին և գիտակցությանը, և այն քչերին, ովքեր ունեն բացատրություն պահանջելու իրավունք:
Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ այդ մարդու զարգացման և երջանկության մեջ, ես հանդիսատես չեմ:
Մարդու նպատակն է լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը՝ լինել մարդ ինքդ քեզ համար: Ոչ թե ինքնուրացում կամ եսասիրություն, այլ սեր դեպի քեզ: Ոչ թե հրաժարում անհատականությունից, այլ քո սեփական մարդկային ես-ի հաստատում. ահա սրանք են հումանիստական էթիկայի իրական բարձրագույն արժեքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։