Պետերբուրգում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող իններորդ մարդուն
19:00 , 15 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Իններորդ ենթադրյալ ահաբեկիչը ձերբակալված է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի կողմից:
Խմբի իններորդ անդամը ձերբակալվել է երեկ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն ստուգվում է ձերբակալվածների մասնակցությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյի ահաբեկչական գործողություններին:
Ավելի վաղ ձերբակալվել էին Կենտրոնական Ասիայից եկած 8 անձինք, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործողության մեջ կապ ունենալու համար: Հետաքննության արդյունքներով, 2015 թվականի նոյեմբերից այդ տղամարդկանց հավաքագրել են ահաբեկչությունը իրականացնելու համար, և ովքեր ներգրավված են եղել «Ջեբաթ Ալ Նուսրա»-ում և ԻԳԻԼ-ում։ Այդ կազմակերպությունների գործունեությունը արգելված է ՌԴ-ում Գերագույն դատարանի կողմից: