Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 36-ի


18:00 , 15 ապրիլ, 2017

 Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
 «Առնվազն 36 մարդ է զոհվել Իրանի 4 նահանգներում հեղեղումների հետևանքով»,-հայտարարել է Իրանի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Իսմայիլ Նաջարը։
 Հորդառատ անձրևները սկսվել էին Արևելյան Ադրբեջան նահանգում երեկ։ Առավել մեծ վնաս են կրել Ազերշահր և Աջաբշիր քաղաքները։

 Ջրհեղեղի հետևանքով վտանգի տակ է հայտնվել 32 քաղաք և գյուղ: