21:00 , 15 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Նարեկ Սահակյանի խոսքով՝ դեպքերը թաքցնելու տրամաբանություն չի տեսնում, սակայն չի էլ ընդունում, երբ իրավիճակն արհեստականորեն ուռճացնում են և վախի մթնոլորտ ստեղծում բնակչության շրջանում:
«Ինձնից շատ թող ոչ մեկի համար ցավ չլինի Բաղանիսի և բաղանիսցու անվտանգությունը»,- ասաց նա՝ հորդորելով խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և առանց պաշտոնական աղբյուրից ճշտելու` նման տեղեկություններ հրապարակելուց:
Գյուղապետի խոսքով` ներկայումս բաղանիսցիները զբացված են գյուղատնտեսական աշխատանքներով: Նա հայտնեց, որ անցած երեք տարիների ընթացքում ավելացվել են մշակվող ցանքատարածքները՝ նշելով, որ 2005-2013 թթ. Բաղանիսում ցորեն չի մշակվել:
Նարեկ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ «Փարոս» հիմնադրամի կողմից Բաղանիսում նախատեսված է նոր մանկապարտեզի շենքի կառուցում, «Շեն» բարեգործական ՀԿ-ի կողմից կատավելու են ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ:
«Երկրի սահմանն ամուր է բաղանիսցու՝ գյուղում ապրելով ու աշխատելով»,- ասաց նա: