Վաղը Սբ․ Հարության կամ Զատկի տոնն է։ Աստղերը նույնպես պատրաստվում են տոնել այն։
Dailymail-ը գրում է, որ Քարդաշյաններն արդեն մի քանի լուսանկար են հրապարակել, որտեղ երևում են շոկոլադե հավկիթներն ու նապաստակները։ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հավկիթներով լցված մի քանի զամբյուղ է նվեր ստացել մոդել ու հաղորդավարուհի Քրիսի Թեյգենից ու իր փոքրիկ դուստր Լունայից։