22:15 , 15 ապրիլ, 2017Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե մեկ անգամ հարսանիքի հրավիրված չի եղել: Անգամ եթե դեռ չեք եղել, ապա վստահաբար դեռ կլինեք: Նվերից հետո գլխավոր հարցը «ի՞նչ հագնել»-ն է: Քչերը գիտեն, որ կա որոշակի տեսակի հագուստ, որը կրել չի կարելի:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 6 հագուստ, որ ոչ մի դեպքում չի կարելի հագնել հարսանիքի գնալիս:

Հարսանիքի օրը սպիտակը միայն հարսի գույնն է: Միայն նա պետք է սպիտակ կրի:
Կարմիր գույն հարսանիքին կրելը խստիվ արգելվում է: Այն ուշադրություն գրավող գույն է, ինչն անհարգալից է հարսի հանդեպ: Սա նրա օրն է, մի՛ փորձեք նրան ձեր ստվերի տակ գցել:

Բարձրակրունկների նոր զույգն, անկասկած, հարելու է ձեր ոտքերը: Վստահորեն, դուք դա չեք ուզում: Եթե, այնուամենայնիվ, պետք է նորը կրեք, ապա մինչ հարսանիքի օրը տանը օրական մի քանի ժամ դրանցով քայլեք, որպեսզի դրանք հարմարվեն ձեր ոտքերին:

Հարկավոր չէ հագնել շատ բաց և/կամ շատ կարճ զգեստ: Այդ պարագայում դուք կդառնաք բոլոր ներկաների բամբասանքների թեման:

Եթե հրավիրված եք թեմատիկ հարսանիքի, որն ունի Dress-code, ապա պետք է այն պահպանել:

Նմանատիպ ձայները նյարդայնացնող են, և բացի այդ՝ հարսանիքն ու էժանագին բիժուտերիան անհամատեղելի են: