17:07 , 15 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր ողջ Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատկի տոնը: Հազվադեպ է պատահում, երբ Առաքելական, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները Հարության տոնը միևնույն օրն են նշում: Այս երևությի առանձնահատկության ու տոնի կարևորության մասին
Life.panorama.am-ը զրուցել է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ:
«Պարբերաբար պատահում է, որ աշխարհի եկեղեցիները նույն օրն են նշում Սուրբ Զատիկը: Սա կապված է օրացույցի առանձնահատկությունների, տոմարական հաշվարկների հետ, որի արդյունքում երբեմն-երբեմն համընկնում է օրն ու բոլորս միասին ենք նշում այս կարևոր տոնը: Այս պահին արդեն Երուսաղեմում Զատկական լուսահանության տոնն է. Քրիստոսի գերեզմանից լույսն են հանում ու դա կատարում են շատ գեղեցիկ արարողությամբ: Այս արարողությունը կատարվում է նաև մեզ մոտ ու աշխարհի բոլոր եկեղեցիներում»,- նշեց Տեր Շմավոնը:
Քահանայի խոսքով` այսօր երեկոյան և վաղը, անկախ նրանից Մեծ պահքին հետևել են, թե ոչ, կարող են բոլորը մասնկացել Սուրբ պատարագին և հաղորդություն ստանալ.
«Բոլոր նրանք, ովքեր հետևել են Մեծ պահքին, և նաև նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հետևել, այսօր և վաղը կարող են գնալ եկեղեցի, մասնակցեն պատարագին և հաղորդություն ստանալ: Այսօր բոլոր քրիստոնյաների համար հրաշալի և գեղեցիկ օր է, այսօր կարող ենք մեր չարչարանքներից և նյութական զրկանքներից ազատվել հաղորդության միջոցով: Յուրաքանչյուր ոգ կարող է հաղորդություն ստանալ, որով Քրիստոսի կենարար մարմնի և արյան միջոցով մարդը զորանում է ու նյութապես շփվում և հաղորդակցվում Աստծո հետ, ու բնականաբար, նորոգվում է, հոգեպես նոր մարդ դառնում: Հաղորդություն ստանալով` մենք դուրս ենք կգանք Մեծ պահքից և կվերադառնանք` տուն զորացած հոգով ու մարմնով, նորոգված հավատքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։