«Սասնա ծռերի» Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն
16:51 , 15 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այդ մասին տեղեկացրել է Հովհաննեսի Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Այս պահին Հովհաննեսը բժշկի մոտ խորհրդատվության է: Ոտքն այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտ է վերականգնողական բուժում: Հովհաննեսը նաև ներքին օրգանների հետ կապված գանգատներ ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների: Ընդհանուր վիճակը շատ վատ է: Նուբարաշենի պայմաններին բոլորս ծանոթ ենք», - նշել է նա։ Փաստաբանն ընդգծել է, որ Հովհաննեսն արդեն 9 ամիս է, ինչ պատշաճ բուժօգնություն չի ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։