21:15 , 15 ապրիլ, 2017Ցածր հասակն ունի իր առավելությունները: Հայտնի է, որ տղամարդկանց ավելի դուր են գալիս ցածրահասակ աղջիկները, նրանք ավելի փխրուն տեսք ունեն, և հակառակ սեռի մոտ նրանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Սակայն հագուստ ընտրելու հարցում ծագում են բարդություններ: Հարկավոր է զգուշորեն կատարել ընտրություն, որպեսզի էլ ավելի ցածրահսակ չերևալ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 խորհուրդ, որոնք կօգնեն ավելի բարձրահասակ երևալ հագուստի շնորհիվ:

Հարկավոր է հագուստի օգնությամբ համաչափություններ հաղորդել մարմնին: Առաջին դեպքում մարմինը կիսվում է, իսկ երկրորդում ոտքերն ավելի երկար են երևում և ընդգծվում է իրանը:

Ամրակով կոշիկներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ ձեր մաշկին մոտ երանգի կոշիկներին: Բացի այդ՝ հարկավոր է խուսափել հաստ գոտիներից:

Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել լայն և մեծ վերարկուներ, դրանք կարճացնում են ոտքերը: Ընտրեք կարճ և կիպ մոդելներ:

Երկար կարդիգանը հիանալի լուծում է, սակայն հարկավոր չէ ընտրել շատ լայն կամ էլ մեծ դետալներ պարունակող մոդելներ:

Լայն շրջազգեստները գեղեցիկ են նայվում բարձրահասակ աղջիկների վրա: Ցածրահասակների խորհուրդ է տրվում ընտրել կիպ, մարմինն ընդգծող մոդելներ:

Կոնտրաստային գույները մարմինը մասերի են բաժանում, ուստի ավելի բարձրահասակ երևալու համար կազմեք մոնոխրոմ լուքեր:

Կարճ բլուզն ու երկար իրանով ջինսերը հիանալի տարբերակ են ցածրահասակ աղջիկների համար: