16:22 , 15 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
40 -ը սովորաբար բարդ ու ճգնաժամային տարիք է համարվում: Թվում է՝ նշելով այդ տխուր տարեդարձը, երիտասարդ աղջկանից կամ տղայից վայրկենապես կվերածվեք կնոջ կամ տղամարդու, և առջևում միայն ծերությունն է, հեռանկարների բացակայությունը և վերահաս թոշակը:Մի քանի դար առաջ այս տարիքն իսկապես շատ մեծ էին համարում: Բավական է հիշել 16-ամյա Պուշկինի գրառումներից մեկը. «30 տարեկան մի ծերունի մտավ սենյակ» (որն, իդեպ, եղել է պատմաբան Նիկոլայ Կարամզինը):
Բայց այսօր ո՞վ իրենց 50-ամյակը տոնող Բրեդ Փիթին և Ջոննի Դեպին ծերունի կանվանի, իսկ 41 ամյա Անջելինա Ջոլիին՝ պառավ: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ճշգրտումներ արել տարիքայինդասակարգման մեջ: Այսօր 18-44 տարեկանները երիտասարդ են համարվում, իսկ միջին տարիքը 45-59-նն է: Սա նշանակում է, որ 40-ը նոր կյանք սկսելու, հավակնոտ ծրագրեր իրականացնելու, աշխատանքը և կյանքի ստանդարտ սխեմաները փոխելու հրաշալի տարիք է, միայն ցանկություն է պետք:
Նրանք, ում 40-նն արդեն լրացել է, մի քանի առավելություններ ունեն: Կրթված են, ունեն մասնագիտություն, երբեմն մի քանիսը, բավականին փորձ ու շատ կապեր: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և պատկերացնում են, թե հաջողության հասնելու համար ինչ է հարկավոր: Նրանք չեն էլ ակնկալում, որ երկնքից կարող է մանանա թափվել, չնայած չեն էլ բացառում, հնարավոր է դա էլ լինի, չէ՞ որ կյանքում ամեն ինչ պատահում է:
Նրանք ունեն ժամանակի ընթացքում փորձված ընկերներ, հարազատ և սիրելի մարդիկ: Նրանց երեխաներն արդեն մեծացել են, սովորում են դպրոցում կամ ԲՈՒՀ-ում: Նրանց հետ շփումը հրաշալի հնարավորություն է հասկանալու, թեինչպես են ապրում երկու տարբեր սերունդներ, և այդտեղից եզրահանգումներ անել:
Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ինչ պաշարով ու տրամադրվածությամբ է մարդը գնում ընդառաջ այդ ամենին: Պատահում է նաև, որ մարդը տասնյակ տարիներ գրասենյակում օգնական կամ մենեջեր է աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ