15:56 , 15 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ զրուցել է իրենց ընտանիքում Սուրբ Զատկի տոնն անցկացնելու ավանդույթների մասին:
«Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի սիրելի տոներից մեկն է, դա քրիստոնյա աշխարհի կարեւորագույն օրերից մեկն է, քանի որ անչափ կարեւոր խորուրդ ունի: Այս տոնի գեղեցկությունն ու հմայքը առավել սկսել եմ զգալ Էվայի ծնունդից հետո: Նրա ծնունդից հետո ամեն տարի մենք տոնին սկսում ենք նախապատրաստվել դեռ օրեր առաջ՝ սկսած տոնի խորհուրդը ուսումնասիրելուց մինչեւ գեղեցիկ դեկորներ պատրաստելը»,- պատմեց արդեն երկու աղջիկների մայրիկը:
Մերիի խոսքով` օրվա խորհրդին համապատասխան, իրենց ընտանիքում բոլորն են սիրում ձվախաղը.
«Ձվախաղը փոքրիկների, ինչու ոչ նաեւ մեծահասակների սիրելի գործողություններից մեկն է, մենք կիրակի առավոտյան սկսում ենք մեր մրցույթը՝ ում hավկիթն է ամենաամուրը, հիմնականում հաղթում է էվան: Հավկիթները, բնականաբար, միասինն ենք ներկում, սիրում ենք եւ շատ վառ գույները, եւ պաստելային գույները, եւ բնականաբար, գույների մեջ պետք է գերակշռի կարմիրը, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար»,- նշեց Մերին` հավելելով, որ Զատկի տոնին իրենց տոնական սեղանում տեղ են գտնում բացառապես ավանդական ուտեստներ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ