ԱՄՆ-ում առաջարկվել է «սուպերռումբը» կիրառել մեքսիկական թմրակարտելների դեմ


15:50 , 15 ապրիլ, 2017

Ամերիկյան Օհայո նահանգի Բաթլեր շրջանի շերիֆ Ռիչարդ Ջոնսը կոչ է արել կիրառել ամերիկյան գերհզոր ռումբն ընդդեմ մեքսիկական թմրակարտելների։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հինգշաբթի ԱՄՆ-ը առաջին անգամ կիրառել էր GBU-43 սուպերռումբը Աֆղանստանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ։ Հաղորդվում է, որ ԱՄՆ սպառազինությունում 15 այդպիսի ռումբ կա։ Վաշինգտոնում պարզաբանել են, որ հարվածը հասցվել է ԴԱԻՇ-ի թունելների համակարգին և հանդիսանում է ահաբեկչական խմբավորումը ջախջախելու խոստմանը վարչակազմի հանձնառության ցուցադրում։

Բաթլեր շրջանը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանից մի քանի հազար կմ հեռավորության վրա։