Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տիրոջ գերեզմանից. Լուսահանության ծեսը` մանրամասն


14:42 , 15 ապրիլ, 2017

Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տիրոջ գերեզմանից. Լուսահանության ծեսը` մանրամասնNewmag.am-ը գրում է.

Առաջին անգամ չափազանց մոտիկից  և այդչափ մանրամասն ժամանակակից մարդը կարողացավ տեսնել ու լուսանկարել Քրիստոսի գերեզմանը, երբ 2016-ի հոկտեմբերն հնագետները բացեցին մարմարե ծածկը: Ճարտարապետների միջազգային խումբը սկսեց սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը:

Հայ առաքելական, հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներն այս հարցում գործակցելու բացառիկ որոշում կայացրին: Եվ հենց այդ որոշումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սրբավայրի նորոգման ավարտն ազդարարող հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր ելույթների առանցքում էր՝ նաև հետագայում գործակցելու լավատեսությամբ:

Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածները հայ, հույն և Հռոմի եկեղեցիների հսկողության տակ են: Քրիստոսի գերեզմանը հսկում են միաժամանակ երեք եկեղեցիները: Հիմնականում տարբեր իրավունքների շուրջ անհաշտությունն ու տարաձայնությունները մի կողմ դրվեցին ճիշտ ժամանակին: Հնագետները զգուշացնում էին՝ եթե ամրացման աշխատանքներ չիրականացվեն հիմա, աշխարհի ամենակարևոր սրբավայրերից մեկը կարող է փլուզվել ամեն րոպե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ