Հարվածից հետո ԱՄՆ-ը սպառնալիք է ստեղծել Սիրիայում խաղաղ կարգավորման համար. Լավրով


14:04 , 15 ապրիլ, 2017

Իդլիբում տեղի ունեցած միջադեպից և սիրիական ավիաբազային հասցված ԱՄՆ հարվածից հետո ստեղծվել է սպառնալիք Սիրիայում խաղաղ կարգավորման խթանման համար՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր կատարցի գործընկեր Մուհամմադ Ռահման Ալ Թանիի հետ մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Վերջին օրերին ստեղծվել է այդ բոլոր ուղղություններով առաջ ընթանալու սպառնալիք՝ Իդլիբում քիմիական զենքի կիրառմամբ միջադեպից և դրան հաջորդած՝ սիրիական զինված ուժերի ռազմական աերոդրոմին հարվածի տեսքով ԱՄՆ-ի անօրինական ակցիայից հետո»,-ասել է նա։