13:36 , 15 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
– Հայաստան-Ղազախստան. Կարծիք կա, թե ամենավճռորոշը Սերգեյ Մալիի հեռացումն էր. Ընդմիջումից հետո Ղազախստանը տիրել էր նախաձեռնությանը: 2-րդ դիրքորոշման համաձայն, խաղի ընթացքը բեկեցին փոխարինումները. Մանուչարյանն անմիջապես զգաց խաղի զարկերակը և մեծապես նպաստեց գոլերի կայացմանը: Շատ երկրպագուներ գոհունակությամբ պնդում են, որ հաղթանակների գրավականը Պետրոսյանի նշանակումն է: Վիճակագրությունը նաև փաստում է՝ ընթացիկ շրջափուլի այն դեպքերում, երբ Մխիթարյանը խաղացել է, հաղթել ենք, նրա բացակայությամբ պարտվել ենք:
– Այս բոլոր տարրերն իրենց կարևոր ազդեցությունը թողեցին: Երբ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, կարողացանք կազմակերպված կերպով ճնշել նրան առջևում: Փոխարինումները ևս իրենց դերակատարումն ունեցան, Մանուչարյանը առավելություն բերեց թիմին: Դե իսկ Հենրիկի կարգի ֆուտբոլիստ ունենալու դեպքում կարող ենք մշտապես գոլեր խփել: Պետրոսյանի առաջադրած շարժառիթն ու որոշումները դրական էին: Այս ամենի համակցությունը թիմին տարավ հաղթանակի:
– Պետրոսյանը Ձեր օգնականն էր հավաքականում: Նրա՝ որպես գլխավոր մարզչի, և Ձեր մշակած խաղաոճերը արդյոք շա՞տ են տարբերվում:
– Չեմ կարծում… Միգուցե, արդի թիմը ավելի հարձակողական մարտավարությամբ է խաղում, բայց հարկ է դա տեսնել նաև ավելի ուժեղների դեմ հանդիպումներում: Իմ կարծիքով՝ Պետրոսյանը, առաջին հերթին, վստահություն բերեց իր հետ:
– Ո՞ր ակումբը կարող է դառնալ Մխիթարյանի լավագույն հանգրվանը՝ նկատի ունենալով ոչ միայն նրա որակական հատկանիշները, այլև հոգեհարազատ խաղաոճը:
– Նրան տեսնում եմ տեխնիկայով և արագությամբ հագեցած իսպանական թիմում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ