Կոնտե. Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է


12:21 , 15 ապրիլ, 2017

Կոնտե. Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էArmsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՄՅՈւ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին.

«Զլատանն իր կարիերայի գագաթնակետում է գտնվում: Սա մեծագույն ֆուտբոլիստ է, որը ոչ միայն ավարտում է գրոհները, բայց և խաղում է թիմի հետ: 

Ըստ իս, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Մենք պետք է շատ կազմակերպված և ուշադիր գործենք պաշտպանությունում, քանի որ գրոհների ժամանակ նա տուգանային հրապարակում շատ վտանգավոր է: Երբ նա ստանում է գնդակը, իրենից սպառնալիք է ներկայացնում:

Իմ ֆուտբոլիստները պետք է խաղը շատ ուշադիր անցկացնեն և կենտրոնանան նրան հսկելու վրա, ինչպես նաև մրցակցի ամբողջ թիմին հսկելու վրա, ոչ թե մեկ ֆուտբոլիստի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Այս թիմերը միմյանց կհանդիպեն Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում ապրիլի 16-ին: «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: