12:13 , 15 ապրիլ, 2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների հետ կապված իրավիճակի կարգավորման միջոց է ընտրել ճնշումների քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նախագահի խորհրդականները նաև դիտարկել են Հյուսիսային Կորեայի ճանաչումը որպես միջուկային տերություն։
Քննարկվել է նաև ռազմական միջամտության սցենարը, սակայն այնուհետև վարչակազմում որոշել են հրաժարվել նման գործողություններից և ուժեղացնել ճնշումը Փխենյանի վրա։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ իշխանություններն ակնկալում են Ռուսաստանի ու Չինաստանի օգնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կորեայից 57 հազար քաղաքացիների տարհանման միջոցառումները՝ տարածաշրջանում ճգնաժամի սրման դեպքում։